Սամվել Բաբայանը պատրաստվում է ընտրությունների. Շատ գրագետ թիմ է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ոչ մեկի հետ չենք համագործակցում, ոչ մեկի հետ կոալիցիա չենք կազմում. գնում ենք մեր ճանապարհով: Կմտնենք խորհրդարան, կտեսնենք՝ ինչ ուժեր են մտել խորհրդարան, նոր կասենք՝ ում հետ ենք համագործակցում: Մի խումբ մտավորական մարդիկ, որոնք մտահոգված են մեր երկրում տիրող իրավիճակով, հրավիրել են ինձ որպես ռազմական մասնագետ, կցվել եմ այդ թիմին, տեսնենք մոտ ժամանակներս ինչ կլինի: Լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Կարող է մեկի համար հայտնի են, մյուսի համար անհայտ, բայց ինձ թվում է, որ շատ գրագետ թիմ է: Ես ընդգրկված եմ այդ 7-հոգանոց խորհրդի կազմում:

Ոչ մեկի հետ չենք համագործակցում, ոչ մեկի հետ կոալիցիա չենք կազմում. գնում ենք մեր ճանապարհով: Կմտնենք խորհրդարան, կտեսնենք՝ ինչ ուժեր են մտել խորհրդարան, նոր կասենք՝ ում հետ ենք համագործակցում: Եթե չգիտես, թե ով է մտնելու պառլամենտ, հիմա ասես՝ ես համագործկցելու եմ էս մեկի կամ մյուսի հետ, լուրջ չի»,-ասաց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանն իրեն փորձում է համոզել Արցախում լինել այլընտրանք Արայիկ Հարությունյանին, Սամվել Բաբայանն ասաց. «Եթե մտածում եք, որ որեւէ մեկն ինձ կարող է համոզել, ուրեմն պրոբլեմ ունեք: Ես որեւէ անգամ որեւէ մեկի պոչը չեմ եղել, չեմ կարող լինել: Ինձ ոչ մեկը չի համոզել, նման խոսակցություն ոչ մեկը չի տարել: Որեւէ մեկը մեզ որեւէ բան չի ասում, չի էլ կարա ասի: Մենք մեր դիրքորոշումն ունենք, երկրին պետք է այսօր պրոֆեսիոնալ բանակ: Պետք է 18 տարեկան երիտասարդը մեկ տարի ուչեբկա ծառայի ու գնա իրենց տուն: Մենք պետք է հզոր բանակ ունենանք, որովհետեւ 5 տարի հետո պրոբլեմ ենք ունենալու: 5 տարի հետո Ռուսաստանն այնտեղից դուրս է գալու, 5 տարի հետո մենք չգիտենք Թուրքիայի դերը, մյուսների դերը: Այլեւս դրոշ տնկելով հարց չի լուծվելու: Մենք պետք է  ունենաք պրոֆեսիոնալ բանակ, որ Հայաստանը պաշտպանված լինի»: