Ես առաջարկում եմ Ջալալ Հարությունյանին հրավիրել հարցաքննության, հարցեր տալ. Սամվել Բաբայանը փակագծեր է բացում

Հին տղերքը սաղ նեղված էին, որ ես կարողանում էի մտնել, իրենք՝ չէ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ես առաջարկում եմ Ջալալ Հարությունյանին հրավիրել հարցաքննության, հարցեր տալ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը: Բաբայանը մեղադրեց բանակի ղեկավարությանը և գեներալներին, ասաց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նրանք ի վիճակի չեն եղել մեկ օպերացիա մշակել, որպեսզի հակադրեն հակառակորդին, թելադրեն իրենց կամքը։

«Բանակը կոլխոզի ժողով չէ. լինում է հրամանատար, երբ ասում են, թե այս հրամանատարին ինչ-որ մեկը եկավ կարգադրեց, նման բան չի եղել, նրանք բոլորը ստում են։ Ջալալ Հարությունյանն ինքն է արգելել բոլորին մտնել հրամանատարական շտաբ, ինքն է հրամանատարը, ինքն է որոշողը։

Ես առաջարկում եմ Ջալալ Հարությունյանին հրավիրել հարցաքննության, հարցեր տալ»,- ասաց Սամվել Բաբայանը։

Բաբայանը պնդեց, որ բոլոր այն խոսակցությունները, թե այս կամ այն նախկին քաղաքական գործիչներին կամ գեներալներին թույլ չեն տվել մասնակցել ռազմական գործողություններին, իրականությանը չեն համապատսախնում։

Ինչ վերաբերում է հրամանատարական բունկեր իր ազատ ելումուտին, Բաբայանն ասաց.

«Հին տղերքը սաղ նեղված էին, որ ես կարողանում էի մտնել, իրենք՝ չէ, ոչ թե՝ որ ես լավ տղա էի, այլ՝ ի պաշտոնե պետք է գնայի։ Մարդն ասում է՝ ես երեք օր գնացի, չորորդ օրը ինձ չթողեցին, բա հարց չի՞ ծագում, այդ ո՞վ չթողեց, ասում են՝ Հայաստանից հրաման եկավ, որ չթողնեն, Հայստանից այնտեղ որևէ մեկը հրաման չի տվել»,- հայտարարեց Բաբայանը։