Lexus-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել է գովազդային վահանակին եւ շրջվել գլխիվայր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Երեւանում, այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապահի երթեւեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն, այնուհետեւ՝ կենցաղային աղբի համար նախատեսված 2 աղբամաններին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտի համար նախատեսված վայրում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ավտեմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը։