Սննդաբան Լիլիթ Բասյանն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որն արվել է հանգստի ժամանակ։
Իր միկրոբլոգում հրապարակված հոլովակին կից սննդաբանը գրել է․ «Շատ երազեք, թույլ տվեք ձեր հոգուն ապրել թռիչքի զգացողությունը», ապա դիմելով իր հետեւորդներին հարցրել է, թե ինչպիսին են տեսնում իրեն։ Ի պատասխան՝ հետեւորդները գրել են․ «Արեւոտ», «Կենսուրախ»։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լիլիթը ծաղկավոր հագուստ էր կրում, արձակել էր մազերը, հայտնում է news.am-ը։ Երիտասարդ մայրիկն արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ձեր սրտում տեղ բացեք սիրո համար։ Թող ամենը, ինչ դուք անում եք, ումով և ինչով ձեզ շրջապատում եք, լցված լինի սիրով»։
0Comments