Այսօր ակցիա ենք արել. 50 դրամով ձու ենք վաճառել, էլ ի՞նչ անենք. թռչնաբույծների միության նախագահ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Այսօր ակցիա ենք արել, առաջին ակցիան է եղել, 50 դրամով ձու ենք վաճառել, էլ ի՞նչ անենք:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը դժգոհել է, որ մարդիկ շատ են ձու գնում, չնայած հասկանում է՝ ձուն ամենաէժան սննդամթերքն է:

«Շուկայում մեկ փոքր փունջ կանաչին 200 դրամ արժե, այդպես չի կարելի»,- ասել է նա:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝  վարույթ հարուցել են, որպեսզի ուսումնասիրեն, օրինակ, հաշիվ-ապրանքագրերը, ձեռք բերված կերը և այլն:

Ի պատասխան քննադատությունների, ըստ որոնց՝ իրականում խոշոր ընկերություններն են ստեղծել այս իրավիճակը, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահն ասել է, որ դա այդպես չէ և ասածը դեռ պետք է հիմնավորել. 

«Նոյեմբերին բերած ճուտն արդեն հավ է դարձել, ձու է տալիս, սակայն մի քիչ ուշացումով, որովհետև ուշ բերեցինք, ու դա մեր մեղքը չէր, փակ էր երկիրը, պատերազմական վիճակ էր, նույնիսկ չարթերային թռիչքով  չէինք կարողանում Ռուսաստանից բերել, դրա համար բերել ենք Հունգարիայից, Գերմանիայից: Ճուտը իջեցրել ենք Թբիլիսի, այնտեղից մեքենաներով ենք բերել, պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ վիճակ է եղել: Խանութներում ձուն 90 դրամ է դեռ, որովհետև այն հավն է, որը վաղուց չպետք է լիներ. շուկայում ձվի պակաս կար»: