Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լուրը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս, գոհունակությամբ արձանագրվել է, որ իրավիճակը ռեգիոնում կայունացել է եւ մնում է ընդհանուր առմամբ՝ հանգիստ։
Ռուսաստանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը նաեւ մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հետ կապված հարցերի՝ շեշտադրելով էներգետիկայի ոլորտին, կորոնավիրուսի դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ։
Պայմանավորվել են հետագայում էլ շարունակել շփումները։
0Comments