Դերասանուհի Էմմա Սթոունը մայր է դարձել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Դերասանուհի Էմմա Սթոունն ու նրա սիրելին՝ Դեյվ Մաքքերին, առաջին անգամ ծնողներ են դարձել, հայտնում են news-ն ու TMZ-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել մարտի 13-ին, երեխայի սեռի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Այս տարվա սկզբին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ Էմմա Սթոունն ու նրա սիրելին՝ Դեյվ Մաքքերին սպասում են առաջնեկին։ Համացանցում էին հայտնվել դերասանուհու լուսանկարները, որոնցում արդեն հստակ երեւում էր նրա կլորացած որովայնը։

Սթոունի եւ ռեժիսոր Դեյվ Մաքքերիի գաղտնի հարսանիքի եւ ընտանիքում սպասվող համալրման մասին սկսել են խոսել դեռ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին։

ա

Այդ ժամանակ Էմմային ու նրա ընտրյալին նկատել էին Լոս Անջելեսի փողոցներում՝ ձախ ձեռքի մատնեմատին զարդով, սակայն զույգը տեղեկություններն այդպես էլ չէր հաստատում։

Նրանք չեն մեկնաբանում նաեւ փոքրիկի լույս աշխարհ գալու մասին լուրը։

ա