Մրայա Քերիի սուրբծննդյան հայտնի երգը նոր ռեկորդներ է սահմանել

Պորտալում այս երգը լսվել է 10,8 մլն անգամ

Մրայա Քերիի All I Want for Christmas Is You սուրբծննդյան տոնական երգը, որը թողարկվել է 24 տարի առաջ, շարունակում է ռեկորդներ սահմանել:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, ներկա պահին ստեղծագործությունը գտնվում է Billboard-ի 100 ամենից շատ լսվող երգերի ցանկի 7-րդ հորիզոնականում՝ գերազանցելով վերջին 60 տարվա ռեկորդը:


Աղբյուրի տվյալներով՝ երգը ռեկորդ է սահմանել նաև Spotify ինտերնետ-պորտալում, որտեղ մեկ օրում ամենամեծ թվով լսումներ է ունեցել: Դեկտեմբերի 24-ին՝ կաթոլիկ աշխարհի սուրբծննդյան նախօրեին, պորտալում այս երգը լսվել է 10,8 մլն անգամ:

All I Want for Christmas Is You ստեղծագործությունը Մրայա Քերին թողարկել է 1994-ին, և մինչ օրս այն շարունակում է տարեկան մոտ կես մլն դոլարի եկամուտ բերել երգչուհուն: