Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով:
Այս մասին հայտնում է Արցախպրեսսը։
Նրա խոսքով՝ համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների՝ ցանկացողները կարող են ժամանել, գրանցվել իբրեւ Արցախի քաղաքացիներ եւ ծառայել Պաշտպանության բանակում:
Բալասանյանը նաեւ հաստատել է տեղեկությունը, որ ներկայում Հայաստանից Արցախ զորակոչ չկա: Ընդ որում՝ Արցախի ԱԽ քարտուղարը հերքել է տեղեկությունները, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը:
0Comments