Վանաձորցի վարորդները մեքենաներով տոնածառ են պատկերել

Տոնական օրը եզրափակվել է հրավառությամբ

«Վանաձորի վարորդների ակումբը» հիմնադրման 1 տարին նշել է յուրահատուկ ձեւով․ ակումբի ավելի քան 60 վարորդներ դեկտեմբերի 26-ին Վանաձորի Հայք հրապարակում մեքենաներով տոնածառ են պատկերել:

Այնուհետեւ տոնածառ կազմած մեքենաների միջեւ ակումբի անդամները մի քանի ժամ ցուցադրել են վարորդական հմտություններ։ Տոնական օրը եզրափակվել է հրավառությամբ: