Թրամփին կարող է «ժամանակակից վատագույն նախագահի» տիտղոս շնորհվել

Նա կարող է նույնիսկ այդ առումով գերազանցել ԱՄՆ 15-րդ նախագահ Ջեյմս Բյուքենենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնում է այն ուղով, որ կարող է հիշվել որպես «ժամանակակից վատագույն նախագահ»։ Այս մասին MSNBC-ի եթերում ասել է Հանրապետական կուսակցության նախկին անդամ, հեռուստահաղորդավար Ջո Սքարբորոն՝ տեղեկացնում է Gazeta-ն։

Իր Morning Joe հաղորդման եթերում նա քննադատել է նախկին կուսակիցներին Թրամփին աջակցելու, եւ «որպես միապետի» վերաբերվելու համար, եւ դա այն դեպքում երբ նախագահի վարկանիշն օրեցօր ընկնում է։

Նշվում է, որ Թրամփը կարող է նույնիսկ այդ առումով գերազանցել ԱՄՆ 15-րդ նախագահ Ջեյմս Բյուքենենին, ով պատմաբանների կողմից ավանդաբար ճանաչվել է ամերիկյան առաջնորդներից վատագույնը։