Օրվա խորհուրդը. Մարտի 19

Տիրոջից՝ քո Աստծուց, երկնչի՛ր, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով, որովհետև նա է քո պարծանքը, նա է այն Աստվածը, որ քեզ համար մեծ ու փառավոր գործեր արեց, որոնք տեսան քո աչքերը։ (Բ Օր. 14-21)

Հիսուս

Օրվա խորհուրդը. Մարտի 19

Ահա Տիրոջը՝ քո Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, ինչպես նաև երկիրն ու նրանց մեջ գտնվող ամեն ինչ։ Սակայն Տերը բարեհաճ գտնվեց ու սիրեց ձեր հայրերին և նրանցից հետո բոլոր ազգերից ընտրեց ձեզ՝ նրանց հետնորդներին, ինչպես որ տեսնում եք մինչև այսօր։

Վերացրե՛ք ձեր խստասրտությունը և այլևս կամակոր մի՛ եղեք, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, աստվածների Աստվածն է, տերերի Տերը, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ոչ մեկին աչառություն չի անում ու կաշառք չի առնում։

Նա պաշտպանում է եկվորի, որբի ու այրու իրավունքները, սիրում է պանդուխտին, նրան հաց ու հագուստ է տալիս։ Դուք էլ սիրե՛ք պանդխտին, որովհետև դուք էլ պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։