Ուկրաինայում ավարտվել է ռազմական դրությունը

Ռազմական դրության ռեժիմը Կիևի պատասխանն էր Ղրիմի ափամերձ գոտում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցած ծովային ընդհարմանը

Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետն ավարտվել է: Այն ուժի մեջ էր մտել ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ից:

Ռազմական դրության 30-օրյա ժամկետը գործել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությամբ՝ երկրի 10 շրջաններում, Կերչի նեղուցի միջադեպից հետո:

Հատուկ ռեժիմը գործել է, օրինակ, Լուգանսկում, Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Զապորոժիեում և այլուր:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել էր երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկի փոփոխված տարբերակը: Ըստ այդմ՝ հատուկ ռեժիմը պետք է տևեր 60 օրվա փոխարեն 30 օր:

Հիշեցնենք, որ ռազմական դրության ռեժիմը Կիևի պատասխանն էր Ղրիմի ափամերձ գոտում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցած ծովային ընդհարմանը: