Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կստեղծվի

Ներդրողը հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ

Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կկառուցվի: Դաշտավան համայնքում «Արմոտ» ՍՊԸ-ն արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը:

Մեկ տարում ընկերությունը պատրաստվում է 1,5 մլն դոլարի ներդրում կատարել, հաջորդող 5 տարիներին ներդրումների ծավալը կհասցնեն 10 մլն դոլարի:

Հետաքրքիր է. որ ներդրողը Տանզանիայից է, փորձն արդեն կա. ըներությունը տարբեր երկրներում արդեն հաջողությամբ կյանքի է կոչել նմանատիպ նախագծեր: Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունը կօգտվի տարածաշրջանի աշխատուժից՝ հնարավորություն ստեղծելով մարզաբնակների համար:

«Ներդրողը հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ: Բացի այդ, քաղաքացիների համար կստեղծվեն գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր: Մարդիկ կկարողանան այցելել ընտանիքներով, տեսնել կենդանիներին»,- հայտնել է Արարատի մարզպետը: