Փաշինյանն ազատեց Վայոց ձորի մարզպետի տեղակալին. Մուրադյանը վերջերս հրաժարական էր տվել՝ միանալով ԳՇ հայտարարությանը

Կադրային

ա

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Արայիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Մուրադյանը վերջերս հրաժարական էր տվել և միացել էր ԳՇ հայտարարությանը։

Նա հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Անընդունելի եմ համարում երկրում ստեղծված իրավիճակը, հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ միանում եմ ԶՈւ ԳՇ հայտարարությանը»: