Ո՞վ է Փաշինյանի թիմակիցը, որ բարձրացել է դիրքեր ու սպառնացել զինծառայողներին. ասել է, որ վնասելու է նրանց ընտանիքներին

Մանրամասներ

ա

ՔՊ-ականը սպառնալիքի նեքո հերքում է շորթել թշնամուց եկող վտանգների և հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին ահազանգող սահմանապահներից: Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:

«Երեկ համացանցում տարածվեց Կապանի մոտակա դիրքի զինվորականների տեսանյութը, որում նրանք բարձրաձայնել են թշնամուց եկող վտանգների և հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին։

Դրան ի արձագանք՝ փաշինյանական քարոզչամեքենան լծվեց հերթական կեղծ բեմադրության նկարահանմանը, որն ակտիվորեն տարածվում է իշխանական ֆեյքերի կողմից։

Mediaport-ը պարզեց, որ զինվորներից հերքում շորթող անձը Արման Քալաջյանն է, որը հանդիսանում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Վերջինս իշխանության հրահանգով բարձրացրել է դիրք և տղաների ընտանիքներին վնասելու սպառնալիքի ներքո պահանջել է, որպեսզի նրանք հերքեն իրենց իսկ ասածը:

Փաշինյանի թիմը փաստացի կրիմինալ մեթոդներով, ահաբկելով փորձում է լռեցնել մարդկանց, ովքեր ահազանգում են թշնամու կողմից իրականցվող սադրանքների մասին և բանակում տիրող խայտառակ վիճակի մասին»,-նշում է տելեգրամյան ալիքը: