Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Միրզոյանը՝ Մամեդյարովին

Այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»։