Դեռ որքա՞ն է տևելու այս Անիշխանության թատրոնը, ե՞րբ է վերջապես քաղաքական ընդդիմությունն իր մեջ կամք գտնելու

Ոստիկանության համակարգում Կապիտուլյանտը վերահսկում է բացառապես վերին սպայական անձնակազմին. միջին սպայական օղակը բառիս բուն իմաստով հայհոյում է

ա

Անիշխանության իմ երկիր հայրենի

12 օր է երկրի բարձրագույն սպայական կազմը չի ենթարկվում երկրի ֆորմալ ղեկավարին, մյուս ուժայիններից ոստիկանության համակարգում Կապիտուլյանտը վերահսկում է բացառապես վերին սպայական անձնակազմին (միջին սպայական օղակը բառիս բուն իմաստով հայհոյում է նիկոլի սաղն ու սատկածը), ԱԱԾ-ն որպես կառույց այլևս գոյություն չունի (Ալֆան 80 տոկոսով կազմալուծված է, քննչական դեպարտամենտը բարոյալքված է «ֆեյքի» գործից հետո, Հայաստանում բացեիբաց վխտում են ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչները), դատախազությունը մեծամասամբ գտնվում է կապիտուլյանտի ենթակայության տակ, բայց անգամ այդ պայմաններում վախենում է քրեական գործ հարուցել ԳՇ պետի և մյուս սպաների նկատմամբ, դատական համակարգը մի քանի տասնյակ բացառություններով հեռու է վնգստացող լինելուց, մարզերում իրավիճակը ևս դուրս է փաշինյանի վերահսկողությունից, ավելին Սյունիքի մարզն ընդհանրապես հրաժարվում է կապիտուլյանտին ներս թողնել, Երևանի քաղաքապետը գրեթե բացահայտ ատամ է ցույց տալիս իրեն քաղաքապետ կարգած դավաճան վիժվածքին:

Կարճ ասած ողջ պետական համակարգը պարալիզացված է և չի ենթարկվում վարչապետին, իսկ քաղաքացիական աջակցության մասով էլ տեսանք, որ այդքան ծանր վարչական լծակների օգտագործման արդյունքում 3 օրվա ընթացքում կապիտուլյանտի կողքին հավաքվեց առավելագույնը 15-20 հազար մարդ, որոնց 75 տոկոսից ավելին հայհոյում է դավաճան վիժվածքին:

Այս բոլոր փաստերի համադրումից հետո անգամ մանկահասակ երեխային է պարզ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդն այս երկրում որևէ իշխանություն չունի և չի էլ կարող ունենալ, ուղղակի այստեղ հարցն այն է, թե դեռ որքա՞ն է տևելու այս Անիշխանության թատրոնը, երբ է վերջապես քաղաքական ընդդիմությունն իր մեջ կամք գտնելու և դավաճան վիժվածքին դուրս հրավիրի Կառավարության շենքից:

Նարեկ Սամսոնյան