Եթե Օնիկ Գասպարյանի տեսանկյունից նայենք, նա կասի՝ ինչի ես հեղաշրջում անեմ, իշխանությունը վերցնեմ տամ Վազգեն Մանուկյանի՞ն. VIDEO

Մանրամասներ

ա

Այս պահին ռեալ պոլիտիկը այն է, որ զինվորականները պետք է քայլ անեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

«Եթե Օնիկ Գասպարյանի տեսանկյունից նայենք, նա կասի՝ ինչի ես հեղաշրջում անեմ, իշխանությունը վերցնեմ տամ Վազգեն Մանուկյանի՞ն: Այն փաստը, որ մինչեւ հիմա զինվորականները ոչ մի գործողություն չեն արել ռեալ, ես մի բացատրություն ունեմ. Ես նկատի ունեմ Տավուշի մարզում իրավիճակը, երբ 3-րդ բանակային կորպուսը տրեվոգ էր տված եւ համար մեկ պատրաստականություն, որովհետեւ 3-րդ կորպուսի դիմաց ադրբեջանական զորքերի կուտակում կար: Ես կարծում եմ, որ եթե Օնիկ Գասպրյանը հեղաշրջում աներ կամ զորք մտցներ Երեւան, մենք կստանայինք մի հատ թեթեւ պատերազմ: Ինչո՞ւ Տավուշում, որովհետեւ այնտեղ չկային ռուսական զորքեր: Էն էլ երեկ 2 գումարտակ 102-րդ դիվիզիայից շտապ տեղափոխել են այտեղ: ԱյսինքնԱլիեւն ամեն կերպ ուզում է պահել Նիկոլ Փաշինյանին իշխանության:

Եթե դուք ունենք մի թանկարժեք ագենտ, որի վրա փող ու ժամանակ եք ծախսել, դուք ամեն ինչ չեք անի՞, որ նա մնա»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք այս մասին տեղեկություններն ստանում էին «ֆեյք» Գագիկ Սողոմոնյանյանի էջից, իսկ պաշտոնական հայտարարություններից ոչ ոք չի հավատում:

«Հիմա մեզ մոտ «ֆեյքերն են ճիշտ խոսում, իսկ պաշտոնական լրատվությունը սուտ է: Հայաստանի իշխանությունը պաշտպանում է թշնամին: ՀՀ սահմանները պաշտպանում են ռուսները: Տեսեք թե ինչ եք դարձել: Մեզ մոտ մտվորականությունն ու չինովնիկները դարձել են օպոզիցիա, իսկ փողոցում պայքարող «սորոսական» լակոտները դարձել են իշխանավոր»,-ասաց կինոռեժիսորը:

Նա հւյս հայտնեց, որ այս օրերին զինվորականները ձեռքերը ծալած չեն նստել, այլ բանակցում են ռուսների հետ. «Բոլորը այսօր բանակի կողմն են, բացի քայլառաստներից: Ես կարծում եմ, որ այնտեղ բանակցություններ են գնում: Օնիկ Գասպարյանը պետք է ունենա ինքնապաշտպանական բնազդ: Ցանկացած կենդանի ունի այդպիսի բնազդ: Հիմա դա՞ էլ չունի այդ մարդը:

Եթե Օնիկ Գասպարյանը ինչ-որ ձեւով պայմանավորվել է Նիկոլ Փաշինյանի հետ, որին չեմ հավատում, իրենք այնպես անիծված կլիննեն, որ դա իրենց երբեք չի ներվի: Օնիկ Գասպարյանը, մնացած գեներալները հերոս չեն, իրենք պետք է անցնեն իրենց քավարանը: Իրենք նույնպես մեղավոր են այս պարտության մեջ»,-ընդգծեց նա:

Արմեն Գրիգորյանը նկատեց, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանը վախեցած սպասում է, թե ինչ է լինելու. «Իրեն գալո՞ւ են ԲՏՌ-ներով ձերբակալեն, թե ոչ»: