Վաղը, 13.00, ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ». Արման Սաղաթելյան

Երբևէ բանակում ծառայած և համազգեստ կրած մարդը չի կարող անտարբեր մնալ անհայրենիք սուտասան դասալիքների կողմից բանակի հանդեպ ոտնձգություններին

ա

ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ են արել ծառայակից ընկերներին, ինչպես նաեւ Բանակի բոլոր վետերաններին եւ նախկին ծառայողներին միանալ վաղը, մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ կայանալիք հանրահավաքին` ի աջակցություն ԳՇ պետին եւ Հայոց Բանակին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը:

«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ են արել ծառայակից ընկերներին, ինչպես նաեւ Բանակի բոլոր վետերաններին եւ նախկին ծառայողներին միանալ վաղը, մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ կայանալիք հանրահավաքին` ի աջակցություն ԳՇ պետին եւ Հայոց Բանակին։

Ես չեմ ծառայել Օնիկ Գասպարյանի հրամանատարության տակ նշված զորամասում, սակայն սիրով արձագանքում եմ կոչին եւ նույնպես կլինեմ այնտեղ։

Երբևէ բանակում ծառայած և համազգեստ կրած մարդը չի կարող անտարբեր մնալ անհայրենիք սուտասան դասալիքների կողմից բանակի հանդեպ ոտնձգություններին։

Վաղը, 13.00, ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ»»,- գրել է նա։