Մարտի 6-ին՝ ժամը 13:00-ին, մասնակցելու եմ Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին. Փաստաբանների պալատի նախագահ

ԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ. Ընկերներիս և մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում սատարել Զինված ուժերին

ա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ

Դեռևս 20.08.2018թ. հրապարակային նշել էի, որ՝ «Ես և շատ հայրենակիցներ մեր երկրի զարգացումը տեսնում ենք ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ և ԲԱՆԱԿ կարևոր ինստիտուտների պահպանման պայմաններում:»:

Համոզված լինելով, որ հեղափոխական այս ուժերն ունեն իրենց ծրագիրը, այս տողերը նշել էի կանխազգալով, որ թիրախավորվելու են հենց այս ինստիտուտները:

https://www.facebook.com/100006642580999/posts/2255701904661207/?extid=0&d=n

Ցավոք, վերջին տարիների ընթացքում, առիթներ ունեցանք տեսնելու հարձակումը՝

❗ԸՆՏԱՆԻՔ-ի (Ստամբուլյան, Լանզարոտեի կոնվենցիաներ, տարաբնույթ օրենքների նախագծեր),

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2559067477657980&id=100006642580999

❗ԵԿԵՂԵՑՈՒ (վարկաբեկման փորձեր, օրենսդրական և իրավակիրառական հարցերով դժվարություններ) , և

https://www.facebook.com/100006642580999/posts/2329911913906872/?extid=0&d=n

❗ԲԱՆԱԿԻ (գեներալների վարկաբեկում, նախորդ և ներկա գործընթացներ) դեմ:

2021թ. մարտի 6-ին ժամը 13:00-ին մասնակցելու եմ Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին, որը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարության մուտքի մոտ (ք. Երևան, Բագրևանդի 5):

Ընկերներիս և մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում սատարել Զինված ուժերին»: