Մեր վիրավոր զինվորների համար նախատեսված գերմանական ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է

Ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը շուտով կտեղափոխվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ա

Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռքբերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է:

Այս մասին հայտնում են Հայաստան համահայկական հիմնադրամից:

Նշվում է, որ ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը շուտով կտեղափոխվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: