«Վաղվանից ես դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որի անունն է Նիկոլ Փաշինյան, և զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»:
Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանը դատարանի դահլիճից դուրս գալուց հետո զրուցեց լրագրողների հետ:
Անդրադառնալով պրոտոն VPN համակարգին՝ նա ասաց. «Շատ սխալ և բութ կարծրատիպ էր, որը ես նկատեցի դատախազության շատ տարօրինակ վարքագիծ ունեցող ներկայացուցչի մոտ: Մեր ուժայինների մոտ տպավորություն է, որ պրոտոն VPN համակարգը թաքնվելու համար է: Այդ համակարգը ընդլայնվելու համար է, այն հնարավորություն է տալիս օգտվել մեծ ռեսուրսներից: Ինձ մեղադրում էին, որ ստեղծել եմ այդ ֆեյքը, ինձ համար շատ կարևոր է, որ ես կապ չունեմ դրա հետ:
Ցավում եմ, որ իմ 18-21 տարեկան ուսանող աղջիկները տեսան այդ ապուշին և կարդացին այդ տեքստերը: Վաղվանից ես դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունությունը և դաստիարակելու եմ մի դեռահասի, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան, ես զբաղվելու եմ մի ֆեյքով, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան»:
0Comments