Պուտինը հերթապահել է հիվանդանոցում. Մանրամասներ

Մանրամասներ

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ երբ ուսանող է եղել, և իրենց բուհում հիվանդացել է տրամաբանության դասախոսը, ինքն այլ ուսանողների հետ որպես կամավոր հերթապահել է հիվանդանոցում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Մենք միասին ենք» փոխօգնության համառուսական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նախագահին պատմել են կամավոր Ֆիլիպ Գուլինի մասին, որը երեք շաբաթ անցկացրել է հիվանդանոցում՝ գրեթե չհեռանալով երեխայի կողքից, որն օգնության կարիք ուներ: Պուտինն ընդգծել է, որ դա ևս ուշադրության և հարգանքի արժանի դրսևորում է:

«Երբ ես Լենինգրադում սովորում էի համալսարանում, մեզ տրամաբանություն դասավանդող դասախոսը հիվանդացել էր, նրա ազգանունը Պոնյացկի էր: Եվ մենք ընկերներով՝ ուսանողներով, գիշերները հերթապահում էինք նրա մոտ: Մեկ գիշերն անգամ հիվանդանոցում անցկացնելն այնպիսի ծանրաբեռնվածություն է, նաև հոգեբանական, իսկ երեք շաբաթը… ապրի երիտասարդը, նրան մեծ շնորհակալություն փոխանցեք»,- ասել է Պուտինը: