Մենք վախկոտ ենք, իսկ հանրապետականները վախկոտ չեն. իմքայլականը՝ դիպուկահարների մասին

Մանրամասներ

ա

Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որևէ վատ բան չի տեսնում այն բանի մեջ, որ երեկ դիպուկահարներ են եղել Ազգային ժողովում: Նրա խոսքերով, իրավապահները հավանաբար տեղեկություններ են ունեցել հնարավոր սադրիչ գործողությունների մաsiն, ինչ համար հիմքեր կային:

Հիմքերն, ըստ նրա, տարբեր հարթակներում հնչեցված կոչերն են, օրինակ, երբ Վազգեն Մանուկյանն ասել է, որ պատգամավորներին հատ-հատ կբերեն. «Ես չէի հավատում, որ նա կարող է նման միտք արտահայտած լինել, նրա մասին այլ կարծիք ունեի: Բայց երբ ինքս տեսա, զարմացա: Նա նաև խոսել է կայծակնային արագությամբ շենքեր գրավելու մասին: Այդ կոչերը հիմք են տալիս մտածելու, որ կգտնվեն ուժեր, որոնք իրողությունը կօգտագործեն X պահի իրենց ծրագրերն իրականացնելու համար: Միգուցե Վազգեն Մանուկյանն ուղիղ իմաստով չի ասում, միգուցե նա պատկերացնում է իշխանափոխության այլ ճանապարհ, սակայն նման ուժեր անկասկած կգտնվեն»:

Պատգամավորը նշեց, որ դա կարող էր տեղի ունենալ հետևյալ կերպ՝ հավաքվեր բազմահազարանոց ցույց, որի մեջ կլինեին 500 հոգի «գալավառեզներ», որոնք պետք է անհրաժեշտ պահի փորձեին մտնել խորհրդարանի տարածք ու անեին այն, ինչ ծրագրում են. «Իրավապահ մարմինները, ունենալով այդ տեղեկատվությունը, առերևույթ անհանգստությունը, լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել ԱԺ-ի տարածքում: Ես գտնում եմ, որ դա մեծ կանխարգելիչ նշանակություն կարող էր ունենալ»:

Լրագրողներն Աղազարյանին հիշեցրել են, որ 2018 թվականին հենց իրենց ուժը քաղաքացիների հետ ներխուժեց Ազգային ժողով, ինչու այն ժամանակ հանրապետականները դիպուկահարներ չէին բերել: Նա ասաց, որ իրենք վախկոտ են, իսկ Հանրապետականները վախկոտ չեն եղել: