Տղերք, լրջանալու ժամանակն է. Էդուարդ Շարմազանով

Օպտիմալացման, գազի գնի և արցախյան հարցի մասին զրուցել է ՀՀԿ-խոսնակը

Օպտիմալացման, գազի գնի և արցախյան հարցի մասին 5-րդ հեռասաալիքի եթերում, Հայլուր.Հարցազրույց հաղորդման շրջանականերում զրուցել է Էդուրադ Շարմազանովը: 

«Հանրապետականները չեն հրաժարվում խոսելուց և լիքը ասելիքներ ունեն: Չենք դադարելու պայքարելուց...»,-հաղորդման իր ներկայության վերաբերյալ ասաց ՀՀԿ խոսնակը:

Էդուրադ Շարմազանովի կարծիքով Հանրապետականը այն տեսակը չէ, որ ընդհատակ անցնի. «Հանրապետականը պայքարի կուսակցություն է և միշտ էլ ասել ենք, որ Աշոտի, Անդրանիկի, Վազգենի կուսակցությունն է»:

Ընտրությունների ընթացքի վերաբերյալ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ ծրագրային որևէ ելույթ վարչապետի կողմից ինքը չի լսել. «Նման պայմաններում 60 000 ձայն հավաքելը մեր համար ոչ թե մխիթարանք է, այլ բավարարվածություն, քանի որ մենք ունենք մարդիկ որոնց հավատում ենք և մենք իրավունք չունենք դավաճանել այդ մարդկանց»: