Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ծայրահեղ անհավես էր

Մանրամասներ

ա

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն ավարտվեց: Այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ անհավես էր:

Նիստի ընթացքում Փաշինյանին ուղղվեց 9-10 հարց, սակայն նա ամբիոնին մոտեցավ միայն մեկ անգամ՝ մյուս բոլոր անգամները ուղարկելով Տիգրան Ավինյանին:

Միակ անգամը Փաշինյանն ամբիոնին մոտեցավ Արման Բաբաջանյանի հարցին պատասխանելու համար, որը վերաբերում էր ընտրություններին ու կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու հավանականությանը: