Փաշինյանն Ազգային Ժողով է եկել անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով. VIDEO

Իրավիճակ

ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ եկավ՝ անվտանգության տասնյակ աշխատակիցներով եւ մեքենաներով: Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը», իսկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է:

Ոստիկանությունը հատուկ նախապատրաստվել է. Ազգային ժողովի շենքի ներսում դիպուկահարներ են տեղակայված: Բացի այդ, ԱԺ բակում ավտոմատներով զինված ոստիկաններ են շրջում, նաեւ հատուկ միջոցներ կան այդտեղ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայից Դեմիրճյան փողոց հատվածում ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պարիսպ են կազմել: