Հայաստանում բնակվող մի զանգված կա, որոնց նույնիսկ պետք չէ փորձել ք...քից հանել. Կամ դու կմաքրես երկիրը կեղտից, կամ կեղտը քեզ էլ կկլանի

Երբ քո վրա նշան բռնած կրակում են ու դու փորձում ես այդ կրակոցը հետ մղել լավ բանաստեղծությամբ, ուրեմն դու Պուշկինն ես ու հաստատ մեռնելու ես

ա

Ես գնալու եմ 16:00 Բաղրամյանի պողոտա:

Ուղղակի քանի որ կյանքում շատ եմ կռիվ արել, ծեծել, ծեծվել, մի քանի բան շատ լավ գիտեմ:

Երբ քո վրա նշան բռնած կրակում են ու դու փորձում ես այդ կրակոցը հետ մղել լավ բանաստեղծությամբ, ուրեմն դու Պուշկինն ես ու հաստատ մեռնելու ես:

Երբ նույն մարդը քեզ խաբում է մի քանի անգամ ու դու նրան մասսայական չափալախելու ու վրեն թքելու փոխարեն պատրաստվում ես քննարկել իր հետ մի նոր ստի պայմանները, ուրեմն տղամարդկության ու պատվի մասին դու տեղյակ ես զուտ թեորիայի մակարդակով: Պրակտիկ դաշտում դու մարմնավաճառ ես:

Եվ վերջինը: Հայաստանում բնակվող մի զանգված կա, որոնց նույնիսկ պետք չէ փորձել քաքից հանել: Դա նրանց բնական միջավայրն է, քանզի քաքը ընկնելով նրանք ոչ թե փորձում են դուրս գալ, այլ սկսում են հարմարվել, տեղավորվել:

Այսպիսով:

Եթե քեզ հարվածում են՝ պատասխանիր հարվածով:

Եթե քեզ անդադար ստում են՝ նվաստացրու ու ռադ արա քո շրջապատից:

Կամ դու կմաքրես երկիրը կեղտից, կամ կեղտը քեզ էլ կկլանի:

16:00 լինելու եմ Բաղրամյանում:

Ռուբեն Մխիթարյան