«Իմ քայլի» պահվածքն ագրեսիվ է. ես հրաժարական չեմ տալու. ԲԴԽ նախագահ. VIDEO

Ռուբեն Վարդազարյանը չի համարում, որ ինքը բարձիթողի վիճակում է թողել դատական համակարգը, դրա համար էլ այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հաշվետվություն է պահանջում։

ա

Ռուբեն Վարդազարյանը չի համարում, որ ինքը բարձիթողի վիճակում է թողել դատական համակարգը, դրա համար էլ այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հաշվետվություն է պահանջում։ Ես հրաժարական տալու մտադրություն չունեմ։ «Իմ քայլը» խմբակցության պահվածքը իմ նկատմամբ առնվազն ագրեսիվ եմ գնահատում։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն՝ անդրադառնալով՝ նախօրեին ու այսօր ԱԺ նիստերի դահլիճում «Իմ քայլի» կողմից իր նկատմամբ կազմակերպված «գրոհին»։

Ռուբեն Վարդազարյանը չի համարում, որ ինքը բարձիթողի վիճակում է թողել դատական համակարգը, դրա համար էլ այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հաշվետվություն է պահանջում։ 

ԲԴԽ նախագահից որպես իրավաբան, լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե Գլխավոր շտաբի, վարչապետի ու նախագահի շուրջ տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները  ինչպես կմեկնաբանի,  սակայն Ռուբեն  Վարդազարյանը հրաժարվեց պատասխանել, պատճառաբանելով, որ ինքը քաղաքական բնույթի հարցերի չի կարող պատասխանել։

«Ես որպես ՀՀ քաղաքացի միայն կարող եմ հստակ ասել, որ կլոր սեղանի շուրջ նստելով եւ բանակցելով կարելի է յուրաքանչյուր ճգնաժամ լուծել»,– ասաց նա։