Այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ Ոստիկանության հորդորը

Մանրամասներ

ա

Տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին՝ ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։

ՀՀ ոստիկանություն