Գեներալները համբերատար են, բայց չեն դրժելու Հայրենիքը փրկելու՝ իրենց տված երդումը

Նիկոլը Սադրում է գեներալներին
գեներալներ օնիկ գասպարյան

Քաղաքական զարգացումներից երեւում է, որ գեներալների եւ միտինգավորների միջեւ եթե անգամ որեւէ կապ կա էլ, ապա այն սպորադիկ է եւ չի հասնում գործողությունների կոորդինացիայի մակարդակի։

Երբ իր երեկվա միտինգում Նիկոլը խոսում էր Սերժ Սարգսյանի եւ Օնիկ Գասպարյանի միջեւ քննարկումներից, ապա բացի ամեն ինչից, նա սադրում էր, որ գեներալները իրենց քայլերը համաձայնեցնեն ընդդիմության հետ։

Փառք Աստծո, որ դա չի իրականացվել, գեներալները գործում են ինքնուրույն, առանց հաշվի առնելու քաղաքական ուժերի քաղաքական նպատակները։ Հենց դա է հույս ներշնչում, որ միտինգավորներին չի հաջողվի բանակին ծառայեցնել իրենց նպատակներին՝ արագացնել զարգացումները, երբ դա իրենց պետք է, եւ կասեցնել՝ երբ իշխանությունների հետ բազարի հույս է երեում։

Գեներալները համբերատար են, բայց չեն դրժելու Հայրենիքը փրկելու՝ իրենց տված երդումը։

Իսկ Նիկոլին պետք է իր կողմից մանիպուլացվող Գլխավոր Շտաբ, եւ նրա սադրանքը հենց դրան էր ուղղված։

Աղասի Ենոքյան