Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը ծաղրում  ամուսնուն

Իրավիճակ

ա

Փաշինյանի կինն իր էջում հրապարակել է ռուսական Коммерсантъ պարբերականի հոդվածը, որում ակնհայտ ծաղրում են Փաշինյանին՝ նրան որակելով «Օսկարի» արժանի դերասան: 

Սա ուղիղ մեջբերում է Աննա Հակոբյանի հրապարակած հոդվածից. «Նա բեմ բարձրացավ և 1 ժամից ավելի կառավարեց «ամբոխը»՝ ստիպելով նրան մեկ հավանությամբ գոռալ, մեկ վրդովված գոչել, մեկ հնազանդորեն լռել։ Դա նման էր հիպնոսի և ամենից շատ հիշեցնում էր 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակների հանրահավաքները։
Եթե Նիկոլ Փաշինյանը խաղար ֆիլմում, նա կարող էր «Օսկարի» հավակնել։

Եթե չիմանանք, որ բեմից հանդես է գալիս այն մարդը, ով արդեն 3 տարի է ղեկավարում է երկիրը, կարելի էր մտածել, որ խոսողն ընդդիմադիր առաջնորդ է, որը ժողովրդին հանում է ռեժիմի դեմ պայքարի։

Այն, որ նա իշխանության ղեկավարն է, պարոն Փաշինյանը հասկացրել է միայն մեկ անգամ՝ խոսքի սկզբում ներողություն խնդրելով թույլ տված սխալների համար»:

Աղբյուրը՝ Mediaport