Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ

Հայտարարություն

ա

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը։

«Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:

Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:

Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։