ՀՐԱՏԱՊ. Դպրոցների տնօրեններին հրահանգ են իջեցրել՝ մարդ բերել Նիկոլի հավաքին. ծախսերը հոգալու են տնօրենները

Կազմակերպման, ժամանման, ճանապարհածախսի, սնվելու հարցերը պետք է հոգան տնօրենները, սակայն վերջիններս չեն մասնակցի հավաքին, որպեսզի այդ ամբողջ գործընթացը վերահսկեն

ա

Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետարանների կրթության վարչությունների համակարգմամբ և նշված մարզերում գործող գրեթե բոլոր դպրոցների տնօրենների կազմակերպմամբ այդ դպրոցների ուսուցիչներն այսօր պարտադիր կերպով պետք է մասնակցեն խունտայի կազմակերպած հավաքին:

Մեխանիզմը հետևյալն է. կազմակերպման, ժամանման, ճանապարհածախսի, սնվելու հարցերը պետք է հոգան տնօրենները, սակայն վերջիններս չեն մասնակցի հավաքին, որպեսզի այդ ամբողջ գործընթացը վերահսկեն: Նշված տեղեկությունն ինձ են փոխանցել նշված մարզերի դպրոցների մի շարք տնօրեններ և ուսուցիչներ:

Ու դուք պատկերացնում եք, որ հողակերը մաքուր ընտրությու՞ն կկազմակերպի: Մարդկանց պարտադրելով հավաքին բերելը ոչնչով չի տարբերվում ընտրակեղծարարությունից»: