ՀՐԱՏԱՊ․ Բանակային մարդ եմ, բանակի կողքին, միշտ այդպես կլինի․ Ջալալ Հարությունյանը նույնպես միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջով բանակի հայտարարությանը

Մանրամասներ

Ջալալ Հարությունյան. «Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո»
 
«Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»,-Irakanum.am-ին ասել է Հարությունյանը:

Փաստացի, ՊԲ նախկին հրամանատարը միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բանակի հայտարարությանը: