Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա

Մանրամասներ
նփ

ա

ՀԵՏԱԳԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

ՀՀ նախագահը չի ստորագրել ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի միջնորդությունն ու այն առարկություններով վերադարձրել է:
Եթե վարչապետը ՀՀ նախագահի առարկությունները չի ընդունում և դրա մասին հայտնում է ՀՀ նախագահին, ապա նախագահը այդ պահից հաշված ԵՌՕՐՅԱ ժամկետում, կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը քննում է նախագահի դիմումը մուտքագրվելուց հետո՝ ՏԱՍՆՕՐՅԱ ժամկետում:

Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:

Արա Զոհրաբյան, Փաստաբանների պալատի նախագահ