Նա գնալու տեղ չունի. ոչ մի երկիր նրան ապաստան չի տրամադրելու, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից

Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊԿ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային՝ Հայաստան զորք մտցնելու համար

ա

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊԿ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային՝ Հայաստան զորք մտցնելու համար։

Նա գնալու տեղ չունի, ոչ մի երկիր նրան ապաստան չի տրամադրելու, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, որովհետեւ ոչ մի տեղ չեն հարգում սեփական երկիրն ուրացողին, նման բանը չի հարգվում։

Այս ամենը հասկանալի է, հասկանալի է նաեւ, որ նահանջելու տեղ չունեն Դիակի հանցակիցները, սակայն անհասկանալի է մյուսների՝ դատախազի, իրենցքայլականների քաղաքականապես անմեղսունակ, բայց որեւէ լուրջ դերակատարություն չունեցողների, հրահանգներ տվող ոստիկանների պահվածքը։

Իրենք ինչի վրա են հույսները դրել»։