Մոսկվայի ռեստորանում ադրբեջանցիները միացրել են «Նոլդու Փաշինյան» երգը՝ տեսնելով հայ պատգամավորներին

Իրավիճակ

ա

Օրեր առաջ, երբ Մոսկվայում էի, մտա մի հաստատություն, որտեղ ճաշում էին նաև ադրբեջանցիներ:

Տեսնելով որ հայ պատգամավոր մտավ՝ նրանք դիտավորյալ միացրեցին «Նոլդու Փաշինյան» երգը:

Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանն ասաց, որ իրենք դա լսելուց հետո գլխահակ դուրս են եկել. «Նիկոլ, դու ես միակ մեղավորը, քանի որ մի քանի անգամ հնարավորություն ես ունեցել կասեցնել պատերազմը, սակայն չես արել»,-ասաց նա: