ԿԱՐԵՎՈՐ. Փորձագետը պատռում է Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանի դիմակը

Երբեք չէի խոսի սրա մասին, եթե իրեն այդպես չպահեր

ա

Երբեք չէի խոսի սրա մասին, եթե իրեն այդպես չպահեր։

Մասնագետները նկատած կլինեն, Թուրքիայում երբ քրդական հարցը ակտուալ էր դառնում, երբ զգայուն թեմա էր դառնում և պիկին հասնում, քրդամետ կուսակցությունից թուրքական մեջլիս մտած հայազգի թրքահպատակ պատգամավորը Հայոց ցեղասպանությունից էր խոսում և քրդական ամբողջ հարցը իր ողջ հմայքով և շքեղությամբ թաղում հողի հաստ շերտի տակ։ Ամբողջ լրատվականները սկսում են խոսել դրա մասին։

Երբ հայկական որևէ հարցին վերաբերվող թեմա է Թուրքիայում դառնում առաջին քննարկվող թեմա, այս նույն անձը, օրինակի համար քրդաբնակ Հաքքարիի թուրքական զորքերի կողմից կոտորածի թեման է մեջտեղ բերում և Հայկական տվյալ հարցն իսկույն կորցնում է իր ակտուալությունը։

Իսկ թե ինչու՞ քրդամետ կուսակցությունով, որովհետև այդպես ավելի ընկալելի կլինի իր հակաիշխանական, որոշ դեպքերում նաև հակաթուրքական դիմակավոր խաղերը․․․

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան