Մալյան․ Չաուշեսկուների գնդակահարությունից առաջ բանակն անցավ ժողովրդի կողմը, սակայն ԱԱԾ-ն մինչև վերջ մնաց նրա կողքին

Մանրամասներ

1

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ Չաուշեսկուների գնդակահարության վերաբերյալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման պատրաստած պերֆորմանս ներկայացումը:

«Ներկայացումը նվիրված էր Չաուշեսկուների ընտանիքի գնդակահարությանը և կրում էր «մահ՝ դավաճաններին» վերնագիրը: Իմաստն այն է, որ դեռևս լավ խորությամբ չի ուսումնասիրվել նրանց դատը, դատավարությունը, գնդակահարության փաստը, բոլոր մանրամասները: Սա ստեղծագործող մարդկանց համար ստեղծագործելու համար մեծ նյութ է տալիս:

Ի դեպ ասեմ, որ Չաուշեսկուների գնդակահարությունից առաջ իրենց բանակն անցավ ժողովրդի կողմը, սակայն մինչև վերջ ԱԱԾ-ն մնաց նրա կողքին:

Ըստ էության սա մի մեծ ողբերգություն է իրենից ներկայացնում, որտեղ իշխանությունից կառչած զույգն ունենում է նման ցավալի վերջաբան:

Ես չէի ցանկանա, որ նման վերջաբան լիներ որևիցե մի տեղ: Առավել ևս որ մեր երկրում մահապատիժը որպես պատիժ գոյություն չունի:

Մենք այս ուղերձով ուզում ենք բոլորին հասցնել այն միտքը, որ չի կարելի չարաշահել ժողովրդի համբերությունը:

Սա ավելի շատ կանխարգելող, քան կանխատեսող ուղերձ ուներ: Բայց ասում եմ, որ սա ֆուտուրիստական ներկայացում է, այսինքն ուղղված է ապագային: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։