Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ միասին եմ՝ իմ ժողովրդի հետ. Լևոն Երանոսյան

Մանրամասներ

ա

Գլխավոր շտաբը վերջնական իր խոսքն ասեց. Ես էլ եմ զինվորական եւ այսօր գլխավոր շտաբի հետ միասին եմ, իմ ժողովրդի հետ:

Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը:

Նա վստհություն հայտնեց, որ գլխավոր շտաբի ներկայացուցիչները միանշանակ տեր կլինեն իրենց խոսքին եւ կկանգնեն ժողովրդի կողքին մինչեւ վերջ. «Իրենք հայ են»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թավիշն ավարտվում է, Լեւվա Երանոսյանն ասաց. «Իմ մոտ իր անունը մի տվեք, ես նման մարդ չեմ ճանաչում: Նման մարդու խոսքն իմ մոտ խոսք չի»: