ՀՐԱՏԱՊ. Էրդողանի մամուլի խոսնակը դատապարտել է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունը

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակն արագ կկարգավորվի։

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդես է եկել Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ կապված հայտարարությամբ։ 

Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ որպես Թուրքիայի պետական ծառայող դատապարտում է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակն արագ կկարգավորվի։