Մեր կարգախոսը հետևյալն է՝ «Վերջ թավիշին». Երթն ավարտվեց. Փաշինյանը ավտոշարասյունով հեռացավ

Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ Արմեն Սարգսյանը պետք է պաշտոնից ազատի Օնիկ Գասպարյանին, կամ վերջինս պետք է դիմում գրի ու հեռանա

ա

Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթն ավարտվեց Գարեգին Նժդեհի փողոցում: Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ Արմեն Սարգսյանը պետք է պաշտոնից ազատի Օնիկ Գասպարյանին, կամ վերջինս պետք է դիմում գրի ու հեռանա:

Նա ասաց, որ ակցիաները դադարեցնում են՝ առաջարկելով, որ ընդդիմադիրները նույնպես դադարեցնեն դրանք։

«Քաղաքական ուժերին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Որոշումները կայացվելու են ժողովրդի կարծիքը հաշվի առնելով»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ ինքը կգնա կառավարություն, մի քանի նիստեր, խորհրդակցություններ կանեն ու որոշումներ կկայացնեն:

«Մեր կարգախոսը հետևյալն է՝ «Վերջ թավիշին»,– ասաց Փաշինյանը:

Իր ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը նստեց ավտոմեքենան ու ավտոշարասյունով հեռացավ: