ՀՐԱՏԱՊ. Իմքայլականները խուճապահար շտապ հավաքվում են Նիկոլ Փաշիյանի կաբինետում

Իրավիճակ

ա

Քիչ առաջ կառավարություն ժամանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Hraparak.am-ը հարցրեց` կարո՞ղ է ասել, թե ինչո՞ւ է եկել կառավարություն, ում մոտ, սակայն  Սիմոնյանը բավականին կտրուկ ու առևերույթ անտրամադիր տոնով պատասխանեց` ոչ ու արագ բարձրացավ վերև:

Րոպեներ անց հետևի մուտքից նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա նաև մյուս իմքայլականները  որոնք բառի բուն իմաստով` փախան լրագրողներից ու որևէ հարցի չպատասխանեցին:Նրանք բոլորը անտրամադիր Էին երևում: Միրզոյանից հետո ներս մտան Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Հովակիմյանը, որոնք որևԷ բան չասացին ու արագ բարձրացան վերև:

Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը կառավարություն է կանչել իր թիմի ամենահավատարիմ մարդկանց, նրանց շտապ հրավիրել  է մինչև ԳՇ հայտարարության հրապարակվելը։ Թիմի անդամները տարակուսել են նման հրավերից,  քանի որ որևէ ինֆորմացիա չեն ունեցել պատճառների մասին։