Գլխիցդ դեն նետիր աղբը. աղբն ամենն է, ինչը քեզանից թաքցնում է միակ բանը, որ իմաստ ունի… այս պահը

Դուք պետք է արդեն այսօր ինքներդ ձեզ վերաբերվեք որպես մարդու, որը հաջողության է հասել

ա

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներակայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում։

Մերի Հակոբյանն արձակել է երկար, ուղիղ հարդարված մազերը եւ նախապատվություն տվել բնական շապրին։

ա

Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում դերասանուհին գրել է.

«Գլխիցդ դեն նետիր աղբը։ Աղբն ամենն է, ինչը քեզանից թաքցնում է միակ բանը, որ իմաստ ունի… այս պահը։ Այստեղ։ Հիմա։ Իսկ եթե դու այստեղ եւ հիմա լինես, կզարմանաս, թե ինչ կարող ես անել եւ ինչպես կարող ես դա»։

ա

Օրերս հրապարկված լուսանկարում դերասանուհին վագրային պրինտով հագուստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։

«Դուք պետք է արդեն այսօր ինքներդ ձեզ վերաբերվեք որպես մարդու, որը հաջողության է հասել»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել էր նա։

ա

Գլխավոր լուսանկարը՝ @martirosyanphotography news.am