Իմ աղբյուրները Փաշինյանի շրջապատում մանրամասներ են հայտնել դաժան սպանդի կազմակերպիչների մասին, որը փետրվարի 23-ին կազմակերպել էր ՀՀ ոստիկանությունը կառավարության շենքի դիմաց: Այս մասին իր Telegram-ում գրել է ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:
«Դաշնակցականների առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, որ վարչապետ Փաշինյանին կփակեն կառավարության շենքում, Նիկոլն իր ֆիրմային հիստերիայի մեջ է ընկել` բղավելով. «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, ոչ թե` երեւանցի վիժվածքների կույտը»:
Վարչապետն իր մոտ է կանչել ոստիկանության հինգ պետերին եւ ուլտիմատի ձեւով պահանջել է խստորեն պատժել Սաղաթելյանին եւ ցուցարարներին: Նիկոլի գլխավոր փաստարկը հետեւյալ արտահայտությունն էր. եթե չեք ուզում պատմեմ, թե ինչպես եք բոլորդ հրաժարվել կռվել Արցախում:
Ոստիկանության ղեկավարությունը հինգ հոգանոց շտաբ է ստեղծել: Այդ հինգ ղեկավարներն ամոթալի բացահայտումների վախից հավատարմության երդում են տվել Փաշինյանին եւ խոստացել Հայաստանի ամբողջ ոստիկանությանը ստիպել վարչապետի կողքին լինել: Նիկոլը խորհրդակցությունն ավարտել է բղավոցներով, որ միայն արյունով կարելի է բոլորի վերջը տալ:
Ցուցարարների դեմ շտաբը բաղկացած է հինգ բարձրաստիճան ոստիկանից` ոստիկանապետ Վահե Ղազարյանից, նրա առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանից, նրա եւս մի տեղակալ Վարդան Մովսիսյանից, ոստիկանության Երեւանի վարչության պետ Սեւան Քոչարյանից, ներքին զորքերի պետ Հայկ Բաբայանից»,- գրել է Արամ Գաբրելյանովը:
0Comments