ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ եւ մի շարք այլ լուրջ միջոցներ է մշակում զանգվածային կիբեռգրոհների եւ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին (կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիրը, որը Արդարադատության նախարարությունն ընդգրկված է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող կազմակերպությունների ռեեստրում), Փաստինֆոյի փոխանցմամբ՝գրում է The Washington Post-ը:

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ այդ միջոցները «ազդանշան» կդառնան այն մասին, որ Մոսկվան, իբր, երկար ժամանակ «կիբեռտարածքում միջոցներ է օգտագործել մի շարք գործողություններ կատարելու համար, որոնք թշնամական են Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների շահերին»:

The Washington Post-ը կարծում է, որ պատժամիջոցները նաև կընդունվեն՝ ընդդիմադիրի դեմ «արգելված քիմիական զենք օգտագործելու» համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

ՏԱՍՍ-ի լրագրողները դիմել են Սպիտակ տուն եւ Պետդեպարտամենտին՝ հաստատման համար, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել: