Ռուսաստանն օգնում է Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին. ՌԴ դեսպան

Մոսկվայի ու Երևանի միջև ընթանում են շփումներ

ա

Մոսկվայի ու Երևանի միջև ընթանում են շփումներ՝ ամենատարբեր ուղղություններով:

Դրանք միտված են ամրապնդելու հայ-ռուսական գործակցությունը, հայկական և ռուսական ԶՈՒ-երի միջև գործակցությունը:

Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը մանրամասնել է, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին։ 

Դեսպանի փոխանցմամբ՝ շարունակվում են նաև աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։