Փոխանակ երկիրը պաշտպանեք, պաշտպանում եք հողատու սրիկայի քամակը. Ոստիկանը կոչ արեց Մարգարիտ Եսայանին՝ ջուր խմել հանգստանալ

Մանրամասներ

ա

Ջուրը դու խմի, բալես: Ես հանգիստ եմ խոսում, էմոցիայով եմ խոսում, որովհետեւ հայրենիք եմ կորցրել: Ես Արցախ եմ կորցրել այդ հողատուի պատճառով, ես երկիր եմ կորցնում նրա պատճառով: Ոստիկանները թույլ չտվեցին ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանին մետրոյի կայարանից դուրս գալ այգու կողմից եւ հորդորեցին դուրս գալ մյուս մուտքից:

Ոստիկանները նշեցին, որ այս պահին ծառայություն են իրականացնում այդ տարածքում, դրա համար քաղաքացիներին թույլ չեն տալիս դուրս գալ այդ հատված:

Մարգարիտ Եսայանն ասաց. «Ձեզ համար ի՞նչ տարբերություն պտտվեցի էնպես անցա, թե հիմա էսպես ուղիղ անցա ու գնացի իմ աշխատավայր: Ես գնում են աշխտանքի, դուք իմ իրավունքը ոտնհարում եք: Դուք պաշտպանում եք մի մարդու, որը հայրենիքը վաճառել է եւ պատրաստվում է էլի վաճառել: Նա 6 հազար զոհերի, անհետ կորածների մեղավորն է»:

Ոստիկանը կոչ արեց Եսայանին էմոցիաները թողնել, ջուր խմել հանգստանալ:

«Ջուրը դու խմի, բալես: Ես հանգիստ եմ խոսում, էմոցիայով եմ խոսում, որովհետեւ հայրենիք եմ կորցրել: Ես Արցախ եմ կորցրել այդ հողատուի պատճառով, ես երկիր եմ կորցնում նրա պատճառով: Դուք փոխանակ երկիրը պաշտպանեք, պաշտպանում եք հողատու սրիկայի քամակը: Չբորբոքվե՞մ սրա համար»:

Ի վերջո, ոստիկանն ուղեկցեց Մարգարիտ Եսայանին դեպի մետրոյի մյուս մուտքը: